Իրականացված նախագծեր և արդյունքներ՝
Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը, նախագիծ
Շարունակել կարդալ10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք «Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագիծը: Նախագծի շրջանակում իրականացրեցինք հետևյալ ֆիլմերի դիտումները՝
Շարունակել կարդալԷներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտագործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարվա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:
Շարունակել կարդալ«Բնական աղետներ» նախագծի շրջանակում 11-րդ դասարանի սովորողների հետ դիտեցինք «Երբևէ ամենաուժեղ երկրաշարժերը» ֆիլմը, քննարկեցինք:

Քննարկեցինք երկրաշարժերի առաջացման պատճառները, բերեցինք օրինակ ՀՀ-ի տարածքում վերջին ավերիչ երկրաշարժը:
Որպես արդյունք սովորողները պատկերացում կազմեցին երկրաշարժերի կործանարար ուժի մասին, և քննարկեցինք երկրաշարժերի ժամանակ տեղի բնակիչների արագ տարհանման և առաջնակարգ գործողությունների կատարման անհրաժեշտությունը:
Հրապարակումները ստորև՝

10-րդ դասարանի սովորողների հետ «Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը» նախագծի շրջանակում դիտեցինք «Տրանսպորտը ՝ որպես շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառներից մեկը» ֆիլմը, քննարկեցինք:
Վերլուծեցինք տրանսպորտի ունեցած ազդեցությունը օդի աղտոտվածության մեջ, քննարկեցինք տրանսպորտի տեսակները և առանձին անդրադարձանք, նրանց վնասակարության մասնաբաժնին՝ շրջակա միջավայրի աղտոտման ենթատեքստում:
Հայկական լեռնաշխարհում առանձնացնում են միջլեռնային գոգավորություւների 2 մարզ՝ հյուսիսային և հարավային:
Հյուսիսային գոտու մեջ մտնում են ՝ Արաքսի և Արևմտյան Եփրատի հովտի դաշտերը, հարավային գոտու մեջ՝ Արածանու հովտի դաշտերը:
Շարունակել կարդալ


