Մոլորակի էկոլոգիան և աղտոտումը: Աղտոտման ազդեցությունը մարդկանց վրա: Վավերագրական ֆիլմի դիտում
Օր՝ 05.02.2020
Ժամ՝11:55
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Զարգացնել սովորողների վերլուծական կարողությունները,
- Պատկերացում կազմել աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցների մասին,
- Կարողանալ որոշել երկրի գլոբալ հիմնախնդիրներն առաջացնող հիմնական աղտոտիչները:
Խնդիրները՝
- Վերլուծել բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը,
- Թվարկել շրջակա միջավայրի աղտոտման տեսակները,
- Բացատրել բնածին և մարդածին աղտոտիչների տարբերությունները, բերել օրինակներ:
Արդյունքը՝
- Սովորողները իրենց բլոգներում ներկայացնում են աղտոտման բացասական ազդեցությունը մարդու առողջության, բույսերի և կենդանիների տեսակային բազմազանության և շրջակա միջավայրի վատթարացման վրա,
- Սովորողների վերլուծական կարողությունների զարգացում
- Գիտելիքների զարգացում և ամրապնդում:
Վայրը՝ դասարան
Անհրաժեշտ գործիքները՝ հեռուստացույց, ինտերնետ