«Հայաստանի կոտրվող ողնաշարը»

Հայաստանի պարագայում՝ պոչերը համարվում են արժեքավոր ռեսուրս, ինչը պայմանավորված է դրանք կրկին վերամշակելու և մնացած արժեքավոր հանքանյութը կորզելու հնարավորությամբ: Շահագործողի՝ այդպիսի պոչերի համակարգերը պատասխանատու և ճիշտ կերպով տնօրինելու պարտականությունները հստակ սահմանված չեն և քանի որ պոչերը որևէ ֆինանսական արժեք չեն ներկայացնում հանքավայրը շահագործողի համար ժամանակի որոշակի կետում,  հետևաբար, դրանք, որպես կանոն, պահուստավորվում են ամենախնայողական եղանակով, որը բավարար է կանոնակարգերի նվազագույն պահանջներն ապահովելու համար:
ՀՀ հանքարդյունաբերական օբյեկտների և դրանց հարակից տարածքներում տեղաբաշխված պոչամբարների վնասակար ազդեցությունը:

Պոչամբարները երկար տարիներ համարվել են տեխնածին հանքավայրեր և ազատվել են վտանգավոր թափոնների տեղադրման համար սահմանված բնապահպանական վճարներից:

Կառավարությունը չի սահմանել հստակ խաղի կանոններ ընդերքօգտագործողների համար և հիմա ինքն էլ գումար չունի չեզոքացնելու հանքարդյունաբերության պատճառով աղտոտման հետևանքները:

Թողնել մեկնաբանություն