Ճամփորդության վայր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Արծվանիկի պոչամբար
Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝
- Սովորողների մոտ ձևավորել ընկերային, համագործակցային վերաբերմունք,
- Ծանոթացնել հանքարդյունահանման և վերամշակման աշխատանքներին,
- Տեսնել Քաջարանի պղնձամոլիբդենային պաշարների բաց եղանակով արդյունահանումը,
- Ծանոթանալ թափոնների հետագա ճակատագրին և հասկանալ նրանցում առկա էկոլոգիական վնասի չափը,
- Տեսնել Արծվանիկի պոչամբարը, որն ըստ փորձագետների աշխարհում խոշորագույններից է:
Խնդիրները՝
- Դիտարկել գործարանի վնասակար ուղղակի և անուղղակի ազդեցությունները հարակից էկոհամակարգերի վրա,
- Հասկանալ պոչամբարի առաջացման պատճառները,
- Պատկերացում կազմել հարևան անտառային էկոհամակարգերի շարունակական դեգրադացիայի, կարմիր գրքային ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչների անդառնալի կորստի և ամբողջ լանդշաֆտի գեղագիտական արժեքների ոչնչացման մասին։
- Լաբորատոր ուսումնասիրության համար բերել հող կամ բույս, որպեսզի ստուգենք վնասակարությունը:
Ճամփորդության նախապատրաստական աշխատանք՝ Սովորողները իրենց բլոգներում կատարելու են որոնողական աշխատանք այցելվող վայրի մասին: Քարտեզագրում:
Ճամփորդությունից հետո ակնկալվող արդյունք՝
- Պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի, բնակչության և տնտեսության վրա,
- Ունենալ լաբորատոր փորձաքննության արդյունք:
- Գիտելիքների զարգացում և ամրապնդում:
- Ստացված լուսանկարները և տեղեկատվությունը տեղադրել բլոգներում: