Երրորդ օրն է, ինչ ծանոթանում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում իրականացվող դասընթացների բնույթին և փորձում ինձ տեսնել դասավանդողների կողքին: Այսօր քննարկեցինք այն նախագծերը, որոնք պետք է ներկայացնենք վաղվա ՝վերջին , ամփոփիչ հանդիպմանը:
Նախագծերի գաղափարները բազմագույն են , այնքան գայթակղիչ բոլոր տարիքների համար մտքումս մի լուծում արդեն նախագծվում է, բայց որոշել եմ մասնագիտությանս և նախասիրությանս ավելի մոտ նախագիծ ներկայացնել այն է՝ ճամփորդություն Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր: Մտքումս ուրվագծված նախագիծը տեսքի եմ բերում, քննարկեցի ընկեր Անահիտի հետ, և ավելի բովանդակային է դառնում նախագիծս: