Category Archives: Վերապատրաստում

Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Օր՝ 3

undefinedԵրրորդ օրն է, ինչ ծանոթանում եմ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում իրականացվող դասընթացների բնույթին և փորձում ինձ տեսնել դասավանդողների կողքին: Այսօր քննարկեցինք այն նախագծերը, որոնք պետք է ներկայացնենք վաղվա ՝վերջին , ամփոփիչ հանդիպմանը:

Շարունակել կարդալ

Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Օր՝ 2

Այցելելով կրթահամալիր և ծանոթանալով ուսուցման ընթացքին՝ ինձ համար ունեցա բացահայտում. պարզվում է, այն դպրոցը ուր կերազեի սովորել, առավել ևս` դասավանդել գոյություն ունի: Այսօր սովորեցինք` ինչպես նյութեր, նկարեր, տեղադրել անձնական բլոգում, օգտվել բլոգի գործիքներից: Հեղինակային մանկավարժությունը հնարավորություն է տալիս ստեղծագործելու՝ ուսուցչին և սովորողին, ահա այն, ինչ անհրաժեշտ է ուսուցչին և աշակերտներին ճիշտ հարաբերվելու համար՝ անընդհատ փնտրտուք՝ չձանձրանալու և հետաքրքիր լինելու պայմանով:

Վերապատրաստում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Օր՝ 1

Շուրջ մեկ տարի է կրթահամալիրը տեղափոխվել է մեր տուն: 2019 թվականի այս օրերին ընկերուհիս նույն իմ կարգավիճակով հայտնվել էր այստեղ: Օր օրի ավելացող կրթահամալիրյան ոգևորությունս պայմանավորված էր իր իրականացրած գործունեությամբ: Թվում է այնքան ծանոթ է այս ամենը, կարծես կրկնվող պատմություն լինի, մեկ տարի է գրեթե ամեն օր ակամա մուտք ունեմ կրթահամալիրի առօրյա, իրականացվող նախագծեր, իսկ հաջորդ շաբաթ ընկերուհուս խոստացել եմ օգնել կրթահամալիրի վերաբերյալ հարցում իրականացնել: Թվում է տուն եմ եկել, մնում է ինձ հարազատապես ընդունեք(ժպտում եմ):