Category Archives: Նախագծերի ամփոփում

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ: Նախագծի ամփոփում

Կլիմայի փոփոխություն - Ecolur

Հազարամյակների ընթացքում մարդու տնտեսական գործունեությունը հարմարվում էր շրջապատող կլիմայական պայմաններին, սակայն, հաշվի չառնելով այդ գործունեության դրական կամ բացասական ազդեցությունը կլիմայի վրա: Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած ազդեցության խնդիրը:

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ:

Շարունակել կարդալ

ՀՀ բնակչությունը: Նախագծի ամփոփում

ՀՀ բոլոր մարզերի բնակչության ...

9-րդ դասարանի սովորողների հետ իրականացացրեցինք ՀՀ բնակչությունը նախագիծը:

Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք ՀՀ բնակչության բնական և մեխանիկական շարժերը, կազմը, սեռատարիքային կառուցվածքը, աշխատանքային ռեսուրսները և տեղաբաշխումը: Նախագիծտ բավական հետաքրքիր էր սովորողների համար: Նախագծում ներառել էի նաև թեմային վերաբերող խնդիրներ:

Արդյունքը՝

Մելքումյան Սվետլանա 1, 2

Թոռունյան Մերի 1

Գոռ Փիլիպոսյան 1, 2

Մարիամ Հովհաննիսյան 1, 2

Հողային ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ՝ Հողային ռեսուրսներ: Իհարկե, թեմայի ընտրությունը պատահական չէր: Արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են ամբողջ հանրապետությունում, անհրաժեշտ է սովորել ու հասկանալ ինչպես ճիշտ մշակել հողը, այնպես անել, որ չնպաստենք հողերի կորստին, քայքայմանը, բերրիության նվազմանը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում մեր հանրապետության նման անցումային տնտեսություն ունեցող երկիրը հույսը դնում է մեծ մասամբ գյուղատնտեսության վրա:

Շարունակել կարդալ

Ջրագրական ցանց: Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Ջրագրական ցանց նախագիծը:

Նախագծի շրջանակում ունեցանք տեսադաս Teams հարթակում:

Ներկայացրեցի ՀՀ ջրագրությունը, խոշոր գետերը, փորձեցի սովորողներին զուգահեռ ներկայացնել դրանք քարտեզի վրա:Սովորողները գտնում էին գետերը քարտեզի վրա, ակունքից մինչև գետաբերան հասնում, տեսնում ինչ գետի մեջ է թափվում տվյալ գետը, սնումը ինչպիսի է ու վերլուծելով հասկացան, որ ՀՀ-ում գետերը նավարկելի չեն կարող լինել լեռնային բնույթի, սակավաջրության և սնման ռեժիմներով պայմանավորված: Բացատրեցի նոր խնդիրներ գետի անկման, թեքության, ծախսի վերաբերյալ: Դասը շատ հագեցած էր, սովորողները ակտիվ մասնակցում էին, հարցադրումներ անում:

Շարունակել կարդալ

ՀՀ կլիմա:Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք ՀՀ կլիմա նախագիծը:

Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք ՀՀ կլիման,սովորողները ներկայացրեցին կլիմայական առանձնահատկությունները: Նախագծում ներառել էի նաև խնդիրներ, որոնց լուծումների բացատրության, պարզաբանման տեսքով տեսադաս էի պատրաստել:

Շարունակել կարդալ

Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում: Նախագծի ամփոփում

11-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Հատուկ պահպանվող տարածքները ՀՀ-ում նախագիծը:

Նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք ՀՀ հատուկ պահպանվող տարածքները, նրանց առանձնահատկությունները,սովորողները պատկերացում կազմեցին ՀՀ-ում կենսաբազմազանության կորուստների ահռելի մեծ չափերի և անտառների ունեցած տնտեսական նշանակության մասին:

Շարունակել կարդալ

ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները:Նախագծի ամփոփում

Աշխարհագրության ընտրությամբ խմբի 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք ՀՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները նախագիծը:

Նախագիծը բավական հետաքրքիր էր սովորողների համար: Ուսումնասիրեցինք ՀՀ երկրաբանական կառուցվածքը, վերլուծեցինք մակերևույթի ձևավորման առանձնահատկությունները և ժամանակաշրջանը:Սովորողները ներկայացրեցին օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարները,հանքավայրերը:

Շարունակել կարդալ

Էներգետիկ ռեսուրսներ:Նախագծի ամփոփում

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք Էներգետիկ ռեսուրսներ նախագիծը: Նախագիծը բավականին հետաքրքիր էր, սովորողները ունեցան ակտիվ մասնակցություն:

Նախագծի շրջանակներում ուսումնասիրեցինք վառելիքաէներգետիկ ռեսուրսները,այլընտրանքային էներգիայի աղբյուրները, անդրադարձանք ջէԿ, ջրէկ, Աէկ-երի բաշխվածությանը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրներին և հետևանքներին:

Շարունակել կարդալ

ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները: Նախագծի ամփոփում

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում 9-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք նախագիծ՝ ՀՀ ռելիեֆը, գլխավոր առանձնահատկությունները:

Սովորողները բավականին ակտիվ մասնակցություն ունեցան: Ուսումնասիրեցինք ՀՀ ռելիեֆը, ռելիեֆ առաջացնեղ հիմնական գործոնները, կատարեցինք մի քանի հաշվարկներ:

Շարունակել կարդալ

Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ: Նախագծի ամփոփում

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում 10-րդ և 11-րդ դասարանի սովորողներին առաջարկեցի իրականացնել նախագիծ՝ Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ:

Գրեթե բոլոր պետությունները պայքարում են մարդկությանը վրա հասած համաճարակի դեմ: Օր օրի սրվում է իրավիճակը ամբողջ աշխարհում,ավելանում է վարակվածների թիվը, մարդկային մահացությունները սկսում են աճել:

Սովորողները մեծ հետաքրքրությամբ իրականացրեցին նախագիծը: Սովորողները գտնում էին տարբեր ճշգրիտ տեղեկատվություններ վիրուսի առաջացման, զարգացման,պաշտպանական միջոցների մասին,կատարում էին դիտարկումներ, գրում էին թարմ նորություններ հենց մեր հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Շարունակել կարդալ