Category Archives: Էկոլոգիա 11

Իրադարձություններ, որոնք ավելացրել են տիեզերքի աղտոտվածությունը

1968-ից մինչև 1985 թվականը ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը փորձեր էին իրականացնում ստեղծելու հակաարբանյակային զենք։ 1990 թվականին վերահսկվող տիեզերական աղբի 7%-ի չափ աղբ ստեղծվեց 12 այդպիսի փորձերի ընթացքում։

Շարունակել կարդալ

Տիեզերական աղբի ոչնչացման և մաքրման մեթոդներ

Արդյունավետ գործնական մեթոդներ 600 կմ-ից ավելի բարձրության վրա տիեզերական աղբի ոչնչացման համար (որտեղ չի անդրադառնում այդ մաքրման արդյունավետությունը մթնոլորտի արգելափակման պատճառով) ներկայիս տեխնոլոգիաների զարգացման մակարդակում չկան:

Շարունակել կարդալ

Տիեզերական աղբի նկարագրություններ

Ներկայում ցածր ուղեծրային մակարդակներում (մինչև 2000 կմ բարձրության վրա) գտնվում են, տարբեր գնահատումներով, 220 հազար (ըստ ՄԱԿ-ի տիեզերական տարածությունների հարցերով գրասենյակի՝ 300 հազար 2009 թվականի հոկտեմբերի դրությամբ) տեխնոգեն օբյեկտներ 5000 տոննա ընդհանուր քաշով:

Շարունակել կարդալ

Տիեզերական աղբ

Տիեզերական աղբը հասկացություն է, որը ներառում է տիեզերքում գտնվող բոլոր արհեստական օբյեկտները և նրա մասերը, որոնք երբեք չեն կարող ծառայել ինչ-որ օգտակար նպատակի համար և վտանգ են ներկայացնում բոլոր գործող տիեզերական սարքավորումների, հատկապես տիեզերական կառավարվող նավերի համար: Որոշ դեպքերում այդ նավերը պարունակում են վտանգավոր (միջուկային, թունավոր) նյութեր, որոնք կարող են վտանգ հանդիսանալ նաև Երկրի համար, քանի որ այդ օբյեկտը կարող է դուրս գալ ուղեծրից և ոչ լրիվ այրվելով անցնել Երկրի մթնոլորտի պինդ շերտերը՝ մեծ վնաս հասցնելով բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին և այլն:

Շարունակել կարդալ

Օզոնային շերտի քայքայում

Օզոնային խոռոչ, Երկրի օզոնային շերտի կոնցենտրացիայի տեղային նոսրացում։

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։

 Օզոնային շերտը իոնոսֆերայի հետ միասին պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն կարճալիք և ռենտգենյան ճառագայթներից։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են անցքեր, հատկապես՝ Հարավային բևեռի շրջանում։

Շարունակել կարդալ

Օզոնային շերտ

Օզոնային շերտը օզոնից կազմված շերտ է, որը գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։

Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։

Շարունակել կարդալ

Սևանա լճի պահպանությունը և հետագա օգտագործման ծրագրերը

Ծանոթանալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,վերարտադրման եվ օգտագործման համալիր ծրագրին», մենք կնշենք հակիրճ հետևյալը, որ ծրագիրը նպատակ ունի Սեւանա լճը, որպես ազգային եւ տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանել, էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնել եւ Սեւանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն ներդաշնակ զարգացումը եւ կայուն օգտագործումը ապահովել:

Ծրագրի խնդիրներն են՝

Շարունակել կարդալ

Սևանա լճի ջրերի արդյունավետ օգտագործման ձևերը

Նկատի ունենալով Սեւանա լճի ջրային հարուստ պաշարները՝ դեռեւս 30-ական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաեւ Արարատյան գոգավորության անջրդի հողերի յուրացման (մոտ 100 հազ. հա) նպատակով մշակվեց Սեւանա լճի ջրերի օգտագործման համալիր սխեման, որի հիմքում դրված էր Սեւանա լճի ջրի դարավոր պաշարների ինտենսիվ օգտագործումն էներգետիկ եւ գյուղատնտեսական նպատակներով, լճի մակարդակի իջեցմամբ նրա հայելակրճատումը եւ հատակից (գրունտից) ազատված հողատարածքների ներառումը տնտեսության ոլորտ: Սկսած 30-ական թվականներից մինչեւ այսօր այդ ծրագրի իրականացման հետեւանքով օգտագործվել է ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ մ3(դրա մոտ 65 տոկոսը օգտագործվել է էներգետիկ, իսկ 35 տոկոսը գյուղատնտեսական նպատակներով), մակարդակը իջել է 20 մետրով, լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք, որը գյուղատնտեսական տեսակետից համարվում է ոչ լիարժեք հողատարածք: Լճի ջրերի այդպիսի ոչ հիմնավորված շահագործումը բերեց բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երեւույթների եւ գործընթացների զարգացմանը, որոնք չէին կանխատեսված համալիր սխեմայում:

Շարունակել կարդալ

Սևանա լճի ջրագրական հիմնախնդիրները

Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։

Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։

Ջրագրական հիմնախնդիրները.

  • Լճի մակարդակի արհեստական իջեցում,
  • Ջրածածկ անտառներ,
  • Կոմունալ-կենցաղային կեղտաջրեր,
  • Գյուղատնտեսություն և անասնապահություն,
  • Հանքարդյունաբերություն,
  • ՀԷԿ,
Շարունակել կարդալ

Սևանա լիճ

  1. Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը

Սևանա լիճը, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է  Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Շարունակել կարդալ