Category Archives: Առցանց ուսուցում

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 18.05-22.05.2020

Ավարտեցինք հեռավար ուսուցման մայիսյան վերջին շաբաթ:

Շաբաթվա ընթացքում տեսադասեր եմ իրականացրել 10-րդ և 9-րդ դասարանների սովորողների հետ:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ ՀՀ բնակչությունը

10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

11-րդ դասարան՝ Տիեզերական աղբը որպես վտանգի աղբյուր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցում՝ 18.05-22.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

ՀՀ բնակչությունը

Առաջադրանք՝

Վերլուծել գյուղական և քաղաքային տարաբնակեցումները: Հրապարակել բլոգում:

Շարունակել լուծել խնդիրները:

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 21.05, ժամը 15:30:

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

Առաջադրանք՝

Կլիմայի փոփոխություն, անձնական կարծիք, ֆիլմի դիտում, վերլուծություն: Վերլուծությունը հրապարակել բլոգում:

Գրել նաև ձեր սեփական կարծիքը կլիմայի փոփոխության վերաբերյալ: Փորձել ընտանիքի անդամներից ևս իմանալ իրենց անձնական կարծիքները, նախապես չտեղեկացնելով ձեր կարծիքների մասին, քանի որ դուք արդեն ուսումնասիրել եք և ճշգրիտ տեղեկատվության եք տիրապետում:

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 20.05, ժամը՝ 15:00: Պատրաստվել քննարկման ֆիլմի և ձեր անձնական կարծիքների շուրջ:

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ ՝

Տիեզերական աղբը որպես վտանգի աղբյուր

Առաջադրանք՝

Ուսումնասիրել տիեզերական աղբ հասկացությունը, ներկայացնել բնական և արհեստական տիեզերական աղբերը: Օգտվել օտարալեզու աղբյուրներից, կատարել թարգմանություններ: Հրապարակել բլոգում:

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման,
  • Տեսադասերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:

Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 11.05-15.05.2020

Ավարտեցինք հեռավար ուսուցման մայիսյան ևս մեկ շաբաթ: Պետք է նշեմ, որ սովորողների մի մասը պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:

Ակտիվ սովորողները պարտաճանաչ մասնակցում են տեսադասերի և հետաքրքիր ինտերակտիվ դաս ենք անցկացնում:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ ՀՀ բնակչությունը

10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

11-րդ դասարան՝ Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 15.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն հոլովակից կրկին տեղեկանում ենք, որ գլոբալ տաքացման արդյունքում փոխվել են շատ էկոհամակարգեր, վերանում են էնդեմիկ բուսատեսակներ ու կենդանիներ, տեղափոխվում են կլիմայական գոտիները, որոնց պատճառով էլ հիվանդություններ տարածող մակաբույծների ու կենդանիների տեղաշարժը մեծանում է։ Գրում է Թամարա Դավթյանը:

Image result for գլոբալ տաքացում

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։ Գրում է Տիգրան Չերքեզյանը:

Այժմ իմ կարծիքով ավելի մեծ է կլիմայի մարդածին գործոնների ազդեցությունը։ Այս ամենը կարելի է հեշտությամբ ապացուցել դիտարկելով ուղղակի Հայաստանի օրինակ գյուղերից մեկի կլիման այժմ և 100 տարի առաջ։ Տարբերությունը շատ ակնհայտ է։ Գրում է Էլեն Պողոսյանը:

Եթե ձեռք չառնվեն ինչ որ գործողություններ, ապա տաքացումը կբերի բևեռային սառույցների հալքի և Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։ Կանխատեսումների համաձայն ողջ աշխարհում սպասվում է տեղումների մակարդակի բարձրացում, սակայն նմանատիպ գործընթացների ճշտությունը տեղային մակարդակում անհամեմատ փոքր է: Գրում է Մելինե Ժամկոչյանը:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 14.05.2020

Այսօր 9-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք տեսադաս Microsoft Teams հարթակում:Անդրադարձանք «Հայաստանի լճերին և ջրամբարներին», ավարտեցինք ՀՀ ֆիզիկական աշխարհագրության մասը և անցում կատարեցինք հասարակական աշխարհագրությանը՝  «ՀՀ բնակչությունը» թեմային:

Այս շաբաթ սովորողները իրականացնում են ՀՀ բնակչությունը նախագիծը:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 13.05.2020

Այսօր 10-րդ դասարանի սովորողների հետ ունեցանք տեսադաս Microsoft Teams հարթակում: Քննարկման թեման՝ «Կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, գործոնների ունեցած ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա»:

Բավական հետաքրքիր և բովանդակալից դաս անցկացրեցինք, սովորողները ակտիվ մասնակցում էին:

Շարունակել կարդալ

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 12.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն ֆիլմում խոսվում էր երկրի գլոբալ տաքացման և կլիմային փոփոխության հետևանքների մասին: Ֆիլմում նշվեց որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով փորձ է արվել զարգացած երկրներում կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, փոխարենը խրախուսվում են վերականգնվող էներգիայի աղբյուրները, որոնք են քամու և արևային էներգիան։ Գրում է Գոհար Մավյանը:

11-րդ դասարանի սովորողները իրականացնում են Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր նախագիծը:

 Օզոնային շերտի քայքայում ֆիլմի դիտում և վերլուծություն է արել Ինեսսա Փանոսյանը:

Օզոնի շերտի քայքայումը: ~ Բարի գալուստ

Օզոնային շերտի քայքայումը ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրներից է։ Եթե օզոնային շերտի քայքայման գործընթացը չդադարի, ապա դրա հետևանքները մարդկային հասարակության համար աղետալի կլինեն։ Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Գրում է Ինեսսա Փանոսյանը, ավելի մանրամասն Ինեսսայի բլոգում:

Հեռավար ուսուցման օրվա արդյունքներ: 11.05.2020

10-րդ դասարանի սովորողների հետ իրականացնում ենք Մարդը կլիմայի փոփոխության պատճառ նախագիծը: Այս շաբաթ սովորողները վերլուծում են կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնում, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:

Կլիմայական մոդելների համաձայն` գլոբալ միջին ջերմաստիճանը մինչև 2100թ-ը մոտավորապես կաճի 1.4 – 5.8° C-ով: Սա վտանգավոր է, քանի որ մթնոլորտի՝ անգամ 2 աստիճան տաքացումն արդեն կարող է աղետաբեր լինել մոլորակի համար. սառցադաշտերի հալոցքը կարագանա, կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը: Գրում է Համիկ Թադևոսյանը:

Գիտնականները զգուշացրել են, որ ...

Այն ժամանակ, երբ Երկրի բնակչությունը համեմատաբար
փոքրաքանակ էր, և մարդու էներգետիկ զինվածությունը համեմատաբար
թույլ էր, թվում էր, թե բնության վրա մարդածին ազդեցությունը չի կարող
ազդել կլիմայի կայունության վրա: Սակայն, XX դարի կեսերից, մարդու
գործունեությունը գնալով ձեռք էր բերում այնպիսի մասշտաբներ, որ
ծառացավ մարդու տնտեսական գործունեության կլիմայի վրա ունեցած
ազդեցության խնդիրը: Գրում է Ինեսա Գափոյանը:

Հեռավար ուսուցում՝ 11.05-15.05.2020: Առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

ՀՀ բնակչությունը

Առաջադրանք՝

Վերլուծել «բնական շարժ» և «մեխանիկական շարժ» հասկացությունները: Հրապարակել բլոգում:

  • Պետության տարածքը 50000 կմ քառ. է,բնակչության թիվը 4 մլն: Որոշել բնակչության միջին խտությունը:
  • Երկրի բնակչության թիվը 9 մլն է, բնակչության միջին խտությունը 150 մարդ/կմ քառ:Որքան է երկրի տարածքի մակերեսը:

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 14.05, ժամը 15:30:

Մասնակիցներ՝ 10-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

Առաջադրանք՝

Վերլուծել կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնները, ներկայացնել, որ գործոնի ազդեցությունն է առավել մեծ կլիմայի փոփոխության վրա:Հրապարակում են բլոգում:

Տեսադաս Teams հարթակում, օրը՝ 13.05, ժամը՝ 15:00: Պատրաստվել քննարկման կլիմայագոյացնող մարդածին և բնական գործոնների վերաբերյալ:

Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի սովորողներ

Իրականացվող ուսումնական նախագիծ ՝

Օզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Առաջադրանք՝

Ներկայացնել օզոնային շերտի բացակայության հետևանքով առաջացող խնդիրները, կցել նաև ֆիլմ, որը դիպուկ կներկայացնի դրանք:

Հարգելի 11-րդ դասարանի սովորողներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը, հեռավար ուսուցման ընթացքում ընդամենը մի քանի սովորողներ են ակտիվ աշխատում:

Սովորողների գնահատման չափանիշներ ըստ՝

  • Բլոգային աշխատանքի կատարման,
  • Տեսազանգերի ընթացքում դասի վերլուծության, պատրաստվածության:

Պատրաստված ամբողջական նյութը մեկ ֆայլով տեղադրել բլոգում, և ուղարկել g.hakobyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Հեռավար ուսուցման շաբաթվա ամփոփում՝ 04.05-08.05.2020

Սովորողների հետ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատել ենք հետևյալ կերպ.

  • Կապված առաջադրանքների պատասխանների հետ, կապ առանձին սովորողների հետ՝ էլ. փոստով,
  • Օրվա առաջադրանքի բլոգի հղումը սովորողը ուղարկում է ինձ,
  • Սովորողների առցանց առաջադրանքների կատարման գրանցում:

Նշեմ, որ սովորողների մի խումբ պարտաճանաչ և սիրով շարունակում են կատարել իրենց աշխատանքները, և մշտական կապը նամակագրությամբ պահպանվում է:

Այս շաբաթ իրականացված ուսումնական նախագծերն էին՝

9-րդ դասարան՝ Լճերը, ջրամբարները

10-րդ դասարան՝ Մարդը կլիմայի փոփոխության պատճառ

11-րդ դասարան՝ ՀՀ ջրային ռեսուրսներՕզոնային շերտի քայքայումը որպես գլոբալ հիմնախնդիր

Ամբողջ շաբաթվա համար նախատեսված նախագծային առաջադրանքներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Շարունակել կարդալ